Լրահոս
Միջազգային
19:40
18.02.22
194

ԱՄՆ-ն ու դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլին․ Պենտագոն

Img default alt hy

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ նահանգներն ու նրա դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլի՝ Ուկրաինայի հարցում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ն, իր դաշնակիցների ու գործընկերների հետ, ներառյալ՝ Լեհաստանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճգնաժամից խուսափելու և «դեպի ավելի ամուր անվտանգություն» շարժվելու ուղի են առաջարկել։ Ինչ ուղի էլ նա ընտրի, ԱՄՆ-ն, իր դաշնակիցների ու գործընկերների հետ, պատրաստ է դրան»,- մասնավորապես, ասել է Պենտագոնի ղեկավարը Վարշավայում՝ ճեպազրույցի ժամանակ։

«Զավեշտալի է, որ այն, ինչը Պուտինը չէր ցանկանում, որ տեղի ունենա, իսկ դա ՆԱՏՕ-ի ամրապնդումն է իր թևում, հենց դա էլ կտեսնի»,- ամփոփել է Լլոյդ Օսթինը։