Լրահոս
Միջազգային
14:00
17.05.23
230

ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. Բլինքեն

Img default alt hy

ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ դիմակայելու Չինաստանի կողմից աճող մարտահրավերներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ ներկայացնելով նախագահ Ջո Բայդենի առաջարկները 2024 թ.-ի բյուջեի համար։

«Բյուջեն թույլ կտա Միացյալ Նահանգներին ուժեղացնել մեր դերը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Չինաստանի հետ մեր մրցակցության առաջնագծում… Բյուջետային առաջարկը մեզ թույլ կտա է՛լ ավելի ընդլայնել մեր դիվանագիտական ​​ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` Խաղաղ օվկիանոսի կղզիներում նոր առաքելություններից մինչև տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս նոր դիրքերի ընդլայնում», - ասել է նա:

Բլինքենն ընդգծել է, որ Չինաստանն այժմ իրենից ներկայացնում է ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերը։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ համաձայնեցվածության է հասել գործընկերների հետ այն հարցում, թե ինչպես հաղթահարել Չինաստանի կողմից մարտահրավերները:

Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության կամ նոր սառը պատերազմի,  չի փորձում զսպել Չինաստանին։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է հարաբերություններ զարգացնել Չինաստանի հետ այնպիսի առաջնահերթ բնագավառներում, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամը, մակրոտնտեսական կայունությունը և հանրային առողջությունը։