Լրահոս
Միջազգային
14:16
06.02.26
167

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը

Img default alt hy


Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանում ստեղծված լարված իրավիճակի և կապի սահմանափակումների պատճառով ԱՄՆ քաղաքացիներին հորդորում են անհապաղ հեռանալ երկրից՝ օգտվելով Հայաստանի կամ Թուրքիայի բաց ցամաքային սահմաններից։

Անվտանգության նկատառումներով անհրաժեշտ է խուսափել մարդաշատ վայրերից և ունենալ առաջին անհրաժեշտության պաշարներ, քանի որ թռիչքներն ու ինտերնետ հասանելիությունը կարող են ցանկացած պահի ընդհատվել։