Լրահոս
Քաղաքական
13:30
15.01.26
198

ԱՄՆ-Իրան հարաբերություններում չափազանց բարդ և հետաքրքիր անդրկուլիսյան դիվանագիտական ակտիվություն կա. իրանագետ

Img default alt hy

«Սպառնալիքների և հռետորաբանական պատերազմին զուգահեռ, ԱՄՆ-Իրան հարաբերություններում չափազանց բարդ և հետաքրքիր անդրկուլիսյան դիվանագիտական ակտիվություն կա, որի մանրամասները ավելի ուշ պարզ կդառնան»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա մանրամասնում է. «Նախագահ Թրամփը ժամեր առաջ նոր ենթադրությունների տեղիք տվեց՛ նշելով, որ Իրանում դադարել են սպանությունները և մահապատիժներ չեն իրականացվել, իսկ Իրանի ԱԳ նախարար Արաղչին հարցազրույց է տվել թրամփամետ ամերիկյան հեռուստաալիքին՝ համաշխարհային հանրությանը հենց ամերիկյան լրատվամիջոցով փոխանցելով դեպքերի իրանական պատումը։

Թե ինչպես կընթանան զարգացումները, անհնար է կանխատեսել, սակայն փաստ է, որ կա Իրան-ԱՄՆ բավական ակտիվ դիվանագիտություն, ինչը հույս է ներշնչում, որ ռազմական բախումից խուսափել միգուցե հաջողվի»։