Լրահոս
Տարածաշրջան
09:45
26.04.23
256

ԱՄՆ-ի սեյսմոլոգները Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ են կանխատեսում

Img default alt hy

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները երկրաշարժի գոտում հեռավար ստուգման մեթոդն օգտագործելով վերլուծել են հնարավոր երկրաշարժի  հավանականությունը։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հետազոտություններն  անցկացվել են Մալաթիայի նահանգի Փյութուրգե շրջանում, որտեղ ցանկացած պահի կարող են լինել ստորգետնյա ցնցումներ։

Հետազոտության արդյունքերի համաձայն տեկտոնական խզվածքի մի մասը մնում է արգելափակված և ապագայում հնարավոր է տեղի ունենա 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Սեյսմոլոգները, սակայն, չեն կարողացել նշել, թե երկրաշարժը երբ տեղի կունենա։