Լրահոս
Միջազգային
13:45
28.04.23
159

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ԻՀՊԿ-ի և ԱԴԾ-ի դեմ

Img default alt hy

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների ցանկում ներառել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ): Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը:

Պատժամիջոցները սահմանվել են «արտերկրում ԱՄՆ-ի քաղաքացիների անօրինական կալանավորմանը մասնակցելու համար»:

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության հրամանատար Մոհամմադ Քազեմին, ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության հակահետախուզության պաշտոնյա Ռուհոլլա Բազղանդին, նույն կազմակերպության ղեկավարի տեղակալներ Մոհամադ Մեհդի Սայարին և Մոհամմադ Հասան Մոհաղեղին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նշում է, որ պատժամիջոցները սահմանվել են պետքարտուղարության որոշմամբ։