Լրահոս
Տնտեսական
15:23
03.06.25
151

Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը. դեսպան

Img default alt hy

Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարաել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,-հայտնել է դեսպանը: