Լրահոս
Քաղաքական
14:15
09.02.26
85

Ամերիկացիները չեն էլ թաքցնում, որ հետաքրքրված են Սյունիքի հանքային ռեսուրսներով. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում պետք է լինի, դա  հենց միջանցքի էությունն է։ Ադրբեջանին տալիս են միջանցք, փոխարենը Ադրբեջանը թույլ է տալիս իր տարածքով երրորդ երկրների արտադրանք ներմուծել, ներմուծել, այլ ոչ թե արտահանել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իսկ մենք ասում ենք դա պետք է լինի փոխադարձության սկզբունքով, ինչ դու ես տալիս, պետք է նույնն էլ Ադրբեջանը տա։ Այսինքն հայկական գնացքները պետք է կարողանան Իջևանից մտնեն Ադրբեջան անխոչընդոտ, նույն կարգավորումներով դուրս գան երրորդ երկրների երկաթգծային ցանցեր»,- ասաց Խաչատրյանը: