Լրահոս
Աշխարհ
19:33
03.06.22
216

Ամերիկացին Տեխասի թանգարանում միլիոններ արժեցող ցուցանմուշներ Է ջարդել

Img default alt hy

Տեխասի նահանգի Արվեստի թանգարան ներթափանցած խուլիգանը մի քանի արտեֆակտ Է վնասել, ինչի հետևանքով հասցրել Է ավելի քան 5 միլիոն դոլարի ընդհանուր վնաս: Հունիսի 2-ին այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ 21-ամյա Բրայան Էռնանդեսը հունիսի լույս 2-ի գիշերը ներթափանցել Է Դալասի Արվեստի թանգարան և ավերում սարքել՝ ոչնչացնելով հունական անտիկ սափորն ու խեցամանը՝ ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ: Բացի դրանից, չարագործը վնասել Է հին հունական սկահը՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ և հնդկացիական կեդդո ցեղախմբի խեցե մեծ շիշը, որը գնահատվում Է 10 հազար դոլար:

Պատահարի մեղավորին բռնել են, որն այնուհետև կանգնել Է դատարանի առաջ, որտեղ նրան առաջադրել են մեղադրանքներ կանխամտածված առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու հոդվածով: Դրա համար նրան կարող Է սպառնալ մինչև հինգ տարվա բանտարկություն: Էռնանդեսին կալանքի տակ են վերցրել՝ 100 հազար դոլար գրավով դուրս գալու հնարավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: