Լրահոս
Արցախ
15:32
14.12.20
77

Ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, մարտնչող քաղաքական դիակ. Վազգեն Մանուկյան

Img default alt hy

Մտավորականների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման»  անցումային վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրին՝ ընդգծելով, որ այն բազմաթիվ բացեր ունի: Նրա խոսքով, այդպիսի համաձայնագրերը սովորաբար տասնյակ էջերով գաղտնի հավելվածներ են ունենում, սակայն այդտեղ նման ոչ մի բան չկա, ինչը նշանակում է բանակցությունների միջոցով մեր օգտին որոշակի  կետերի շտկման հնարավորություն։

«Այո, բանակցությունների միջոցով հնարավոր է դա անել, բայց ով է այդ բանակցությունները վարելու։ Ո՞վ, այն մարդը ,որը մեր երկիրը տարավ պարտության։ Նրան չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, մարտնչող քաղաքական դիակ։ Չեք տեսնու՞մ՝ ինչ է կատարվում Հայաստանում, սահմանների վրա են հարձակվում, սակայն որևիցե որոշում չի ընդունվում։ Շատ բնական է, որ ցանկացած պատերազմից հետո ղեկավարը հեռանում է։ Մարդիկ կան ինքնասպանություն են գործում, մարդիկ կան հեռանում են, մարդիկ կան, որոնց հեռացնում են։ Մեր ոտքի կանգնելը կսկսվի միայն այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը գնա։ Հասկանու՞մ եք, բոլորը հասկանում են, որ ինքը պիտի գնա, բացի իրենից»,- ասաց Վազգեն Մանուկյանը։