Լրահոս
Քաղաքական
11:55
19.01.26
95

Ամբողջ կյանքում նա զբաղվել է մարդկանց անվանարկելով, բացասական հույզեր առաջացնելով․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

«Երկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, ոչ թե ամբողջ օրը թմբուկ նվագի, ոչ թե ուրիշ բաներով զբաղվի, որը ընդհանրապես կապ չունի տնտեսության հետ, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով»,- այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իսկ ինչու՞ է նա զբաղվում նրանով, ինչով զբաղվում է, որովհետև մենակ դրանից է լավ հասկանում, որովհետև իր ամբողջ կյանքում նա զբաղվել է հակադրություններով, մարդկանց անվանարկելով, մարդկանց հանդեպ բացասական հույզեր առաջացնելով։ Իսկ ինչո՞վ է զբաղվել Սամվել Կարապետյանը։ Աշխատանքով։ Զբաղվել է աշխատատեղեր ստեղծելով, իր ամբողջ կյանքում նա զրոյից ստեղծել է աշխատատեղեր»,— նշել է նա։

 

Մանրամասն՝ տեսանյութում։