Լրահոս
Հասարակական
12:46
30.01.22
182

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Img default alt hy

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է, գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»,-նշել է փոխնախարարը:

Հիշեցնենք` համացանցում տարածվել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի «կեղծ հրամանը», ըստ որի`փետրվարի 7-ից  բոլոր ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման անորոշ ժամկետով` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի  հերթական ալիքի հետ: