Լրահոս
Քաղաքական
21:00
30.01.25
257

Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Img default alt hy

Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչպես հայտնում են կազմակերպությունից, Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստում նախատեսվում է քննարկել մակրոտնտեսական իրավիճակը, մաքսային վարչարարությունը, թվայնացումը, ֆինանսական քաղաքականությունը, կոոպերացիոն նախագծերի աջակցությունը, ԵԱՏՄ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մասնակից երկրները կքննարկեն արդիական հարցեր և կնախանշեն ԵԱՏՄ-ում համագործակցության հեռանկարները: Հայտնում են ՌԴ կառավարությունից: