Լրահոս
Քաղաքական
14:18
06.05.23
128

Ալիևը պատրաստ չէ ինքնավարություն տալ Արցախին. ԼՂ կարգավիճակի իջեցված նշաձողը

Կլաարը հայտնել է, թե հուսադրող լուրեր է ստացել Վաշինգտոնից՝ Միրզոյան-Բայրամով ամերիկյան քառօրյա բանակցություններից հետո: Այդ մասին  խոսելիս Հայաստանի վարչապետն ասել է, որ «առանցքային տարաձայնություններ կան, որոնք վերաբերում են նաև Լեռնային Ղարաբաղին»: 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը բանակցությունների ընթացքում պնդում է, որ Արցախի հարցը լուծվի Բաքու-Ստեփանակերտ մեխանիզմի միջոցով: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Իլհամ Ալիևը պատրաստ է ինքնավարություն տալ արցախցիներին, Փաշինյանը պատասխանել է՝ ոչ, պատրաստ չէ: