Լրահոս
Միջազգային
10:37
24.05.22
1 296

Ալիևը Էրդողանին ասել է, որ Բրյուսելում Փաշինյանի հետ պայմանավորվել է «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական, «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ գրում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած երկու երկրների հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», - նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Ըստ աղբյուրի՝ Ալիևը նաև տեղեկացրել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, որը ենթադրում է և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհների կառուցում։