Լրահոս
Միջազգային
13:15
24.05.22
226

Ալիևը դրական է գնահատել Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետի և ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպմանը: «Yerevan.today»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը:

Ալիևը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցերը, հատկապես Բաքվի կողմից առաջարկված հինգ սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանզատման հարցերը:

 «Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Էրդողանն իր հերթին բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։