Լրահոս
Տարածաշրջան
23:37
05.05.23
151

Ալիևը բռունցք է թափահարում Թեհրանի ուղղությամբ. Իրանը վտարում է ադրբեջանցի 4 դիվանագետի

Թեհրանը ադրբեջանցի 4 դիվանագետի պերսոնա նոն գրատա է ճանաչել. նրանք կարտաքսվեն Իսլամական Հանրապետությունից: Իրանը այսպիսի որոշում է կայացրել 2 օր անց Ալիևի այն արձանագրումից, որ պատմական ամենացածր մակարդակի վրա են Ադրբեջան-Իրան հարաբերությունները ու դրանք կարող են վերականգնվել այն դեպքում, եթե Թեհրանը կատարի իրենց պահանջները: 

Չնայած օրեցօր սրվող հարաբերություններին՝ ռազմական բախումը գրեթե բացառում են իրանագետները՝ հաշվի առնելով, որ խառն է Ադրբեջանի ռազմական ագրեսիաները հովոնավորող Թուրքիայի գլուխը: