Լրահոս
Քաղաքական
22:49
06.12.24
279

Ալիևն սպասում է Թրամփին. ինչո՞ւ Ադրբեջանը մերժեց Հայաստանի հետ բանակցելու ԱՄՆ առաջարկը

 

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պնդում են, թե խաղաղության պայմանագիրը գրեթե պատրաստ է և կարող է շուտով ստորագրվել։ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում Միրզոյանը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են համաձայնագրի նախաբանն ու 17 հոդվածներից 15-ը։ Բայրամովն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև «փաստացի խաղաղություն է հաստատվել»։ Զուգահեռ ադրբեջանական կողմը մերժել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ առաջարկը, իսկ հայկական կողմը տվել էր իր համաձայնությունը: