Լրահոս
Քաղաքական
20:10
11.10.22
101

«Ալիևի կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է». Արմեն Գևորգյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Եվրոպայի խորհուրդը պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին՝ իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջևանում»։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Եվրոպայի համար նոր նորմա է դարձել ժողովրդավարական ազատությունները Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը։