Լրահոս
Քաղաքական
21:18
21.01.26
142

Ալիևի անսպասելի փոփոխությունը. Ադրբեջանը «թանկարժեք նվեր» է անո՞ւմ Փաշինյանին

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պայման դարձրած Ադրբեջանի ղեկավարը Դավոսում իր հարցազրույցների, ելույթների ժամանակ այնպես է խոսել խաղաղության մասին, ասես դա արդեն 100-տոկոսանոց իրողություն է, որն իրենք վայելում են: Այս անգամ նա չի հիշատակել Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, ինչն անում է սովորաբար՝ պնդելով, որ միայն դրանից հետո խաղաղությունը լիարժեք կդառնա: Ալիևի այս հռետորաբանության փոփոխությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ Փաշինյանի թիմին որպես նախընտրական օգնություն են ընկալում շատ վերլուծաբաններ: Հավանաբար նա ուզում է մեր երկրում ընտրելու իրավունք ունեցողներին համոզել, թե Փաշինյանը իսկապես խաղաղություն է բերել Հայաստանին: