Լրահոս
Սպորտ
21:20
10.10.22
117

«Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Նոա»-ին

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Նոա»-ին:

Հայաստանի գործող չեմպիոնին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 5:0 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Բլադիմիր Դիասը (դուբլ), Սերգեյ Իվանովը (դուբլ) և  Քևին Օրտիսը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Նոա»-ն մնումէ  հետնապահի դիրքում:

10-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Վան»-«Լեռնային Արցախ», «Շիրակ»-ԲԿՄԱ հանդիպումները: Այս խաղերը կկայանան հոկտեմբերի 11-ին: