Լրահոս
Հասարակական
12:10
25.05.22
122

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵՄ դեսպանատուն

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ  մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց հետո երթով շարժվում են Պռոշյան փողոցով։ Եվրոպական միության դեսպանատան  մոտով անցնելիս վանկարկեցին «ամոթ, ամոթ»։

«Դեսպանատունն  այս ընթացքում, երբ մեր նկատմամբ բազմաթիվ ապօրինություններ են գործվել, մեր ընկերներից շատերն ապօրինի կալանավորված են,  ոստիկանության աշխատակիցներն օրենքն ամենակոպիտ ձևով խախտել են, իրենք լուռ են։   

Արդյոք սա է ժողովրդավարությունը։ Արդյոք ժողովրդավարությունն այն է, որ  երկրի թիվ մեկ պաշտոնյան միայն ոստիկանական պատնեշներով է շրջում։ Սա՞ է իրենց պատկերացրած ժողովորդավարությունը»,- դեսպանատան դիմաց հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ վանկարկելով «ամոթ, ամոթ»։

Նա նշեց, որ իրենք իրենց հավաքների ընթացքում ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքն են արձանագրել՝ սևեր ու սպիտակներ չեն լինելու, միասնականություն է լինելու, լինելու է  իրական օրենք, իրավունք, ոստիկանապետություն չի լինելու։

«Մենք համոզվեցինք, որ եվրոպական, ամերիկյան այդ բոլոր արժեքները դա երկակի ստանդարտն է. կարող են անել ժողովրդավարության քննարկում ու ընդդիմադիր պատգամավորներիցն ներս չթողնել։ Միակ ելքը վճռական գործողությունն է, չնահանջելը, չհոգնելն է ու պայքարը»,- ասել է Վարդևանյանը։

Երթի ընթացքում քաղաքացիները նստեցին փողոցի մեջտեղում՝ կաթվածահար անելով երթեևկությունը։ 

Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին դուրս գալ երթևեկելի հատվածից, կատարել ոստիկանության օրինական պահանջը։