Լրահոս
Հասարակական
14:27
24.05.22
287

Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի

Img default alt hy

Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվել է Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելել է, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։

«Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,- ասել է նա։ Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա:

«Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին: