Լրահոս
Հայաստան
21:15
21.09.24
153

Աջակցում ենք ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը զարգացնելու Հայաստանի վճռականությունը. Լիտվայի ԱԳ նախարար

Img default alt hy

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Գաբրիելիուս Լանդսբերգիսի ուղերձը հրապարակել է Լիտվայի ԱԳ նախարարության «X»-ի միկրոբլոգը։

«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ: Մենք գնահատում ենք մեր ժողովուրդների բարեկամությունը և ընդհանուր հարգանքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ և աջակցում ենք Հայաստանի վճռականությանը ՝ զարգացնելու սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ և խաղաղություն բերելու Հարավային Կովկաս»,- ասված է Գաբրիելիուս Լանդսբերգիսի ուղերձում։