Լրահոս
Միջազգային
10:38
08.12.24
597

Ահաբեկիչները գրավել են Դամասկոսը

Img default alt hy

Դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հավաքել է հիմնականը, որը հայտնի է իրավիճակի մասին մինչև այս ժամ։

Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ համագործակցելու պատրաստակամության մասին.

Մոհամմեդ Ղազի ալ-Ջալալին կոչ է արել պահպանել պետական ինստիտուտները, որոնք «նախատեսված են բոլորի համար».

«Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»,-հաղորդել է Reuters-ը։

Սիրիայի կառավարության ղեկավարը հայտարարել է երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին.

«Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքների ընդունումն ու առաքումը.

Սիրիացի զինյալները վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսը»,-հայտնում է Al Hadath հեռուստաալիքը.

Սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են Դամասկոսի կենտրոնը, պնդում է Al Jazeera հեռուստաալիքը։