Լրահոս
Քաղաքական
11:14
24.05.22
292

ԱԳ փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մուտք են գործել ԱԳՆ շենք։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։

Վերջիններս խնդրել են, որ փոխնախարարը պաշտոնապես հայտարարի՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։

Փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները անհնազանդության ակցիա են իրականացնում և շրջափակել են ԱԳՆ շենքը։