Լրահոս
Քաղաքական
16:30
24.05.22
231

ԱԳ նախարարի խորհրդականը հորդորում է ծանոթանալ Էդմոն Մարուքյանի մեկնաբանությանը

Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանի հետ միասին «Դիմադրության» շարժման գործողություններին հետևել են նախարարության հարևանությամբ գտնվող սրճարանից:

«Հայլուրի» թղթակիցը Միրզոյանի խորհրդականին հարցրել է Արցախի կարգավիճակի, այսպես կոչված անկլավների ճակատագրի մասին, ինչին ի պատասխան, Կոստանյանը հորդորել է ծանոթանալ այն մեկնաբանությանը, որն արել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մինչև Փաշինյան-Ալիև հանդիպումը: