Լրահոս
Արցախ
21:15
24.04.23
175

Ադրբեջանը փակել է Արցախի մուտքը. ՌԴ-ն «լրացուցիչ ջանքերի» անհրաժեշտության մասին է հայտնում

Արցախը Հայաստանին կապող  Հակարիի կամրջից ստացվող վերջին կադրերը վկայում են, որ ադրբեջանցիները ավարտում են անցակետի շինարարությունը այնտեղ: Կիրակի հայտնի դարձավ, որ Բաքուն,  ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ Կոռնիձորից 5-6 կիլոմետր հեռու:  

Ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի դատապարտող հայտարարությունները, արտահայտած ցավն ու ափսոսանքը, լուրջ մտահոգություններն ու կոչերը չեն կանգնեցրել Ալիևին, որը արդեն 134 օր շրջափակման մեջ է պահում Արցախը: