Լրահոս
Արցախ
13:36
18.02.22
275

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ինքնությունը․ Արցախի ԱԺ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ-ին

Img default alt hy

Վերածննդի օրվան ընդառաջ  Արցախի խորհրդարանը հայտարարություն է տարածել, դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբ:

Արցախը միջազգային կառույցների, Մինսկի  խմբի անդամ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ինքնությունը՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախից բռնազավթված տարածքներում:

Արցախի խորհրդարանը կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան բանակցությունները վերսկսելու համար:

Հայտնի է, որ 1988 թվականի փետրվարի 20-ին Արցախը որոշեց դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից և միավորվել Հայաստանին։ Արցախի այս քայլին  Ադրբեջանը պատասխանեց  Սումգայիթի ու Բաքվի  ջարդերով: