Լրահոս
09:44
12.10.22
1 036

Ադրբեջանը կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ՝ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: