Լրահոս
Քաղաքական
11:44
10.01.23
64

Ադրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին. Վահան Հունանյան

Img default alt hy

Ադրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին  ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշել է Հունանյանը։