Լրահոս
Տարածաշրջան
20:07
06.04.23
138

Ադրբեջանը արտաքսում է իրանցի դիվանագետների ու զորավարժություն անում Իրանի սահմանի մոտ

Ադրբեջանը շարունակում է սրել հարաբերությունները Իրանի հետ։ Փորձագետների համոզմամբ՝ հակաիրանական ճակատ բացելու՝ Իսրայելի վերջին հույսն է մնում Ադրբեջանը՝ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման ֆոնին: 

Այսօր Իրանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, նրան հայտնել են, որ դեսպանատան 4 աշխատակից պերսոնա նոն գրատա է ճանաչվել և 2 օրում պետք է լքի Ադրբեջանը։ Միաժամանակ, ադրբեջանական բանակը   զորավարժություն է սկսել Նախիջևանում՝ Իրանի սահմանից ոչ հեռու: