Լրահոս
Զինված ուժեր
09:49
29.05.25
257

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Img default alt hy

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ տուժածներ չկան:
 
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։