Լրահոս
Միջազգային
13:31
11.10.22
69

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից». Մակրոնի գրասենյակի խորհրդական

«Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնն այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ:

Քննարկել են սեպտեմբերի 27-ին Պապիկյանի՝ Ֆրանսիա այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: