Լրահոս
Արցախ
22:40
07.01.23
141

Ադրբեջանի ագրեսիվ պահանջներին արցախյան դիմադրության 27-րդ օրը

Ադրբեջանական շրջափակման երրորդ օրը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երեք հիվանդ է տեղափոխվել Հայաստան: Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նրանցից մեկը 2 ամսական երեխա է:

Նա ունի «Դաունի համախտանիշ», մյուս երկուսը չափահաս են: Նրանց մոտ ախտորոշվել է աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով և սուր լեյկոզ հիվանդություն: