Լրահոս
Արցախ
21:30
09.01.23
106

Ադրբեջանցիները բեմադրել են մոլորված արցախցու վերադարձը

Արցախի շրջափակման 29-րդ օրը որոշում է կայացվել պարենային ապրանքները վաճառել կտրոնների միջոցով: Արցախի օպերատիվ շտաբը այս մեթոդին է անցնում՝ պետության պահոցներից խանութներին մատակարարված մթերքը արցախցիներին հավասար բաժանելու համար: Սննդի պակասի պատճառով` Արցախում մանկապարտեզներն ու երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցները փակվել են:  

Անասնապահ Թորոս Ղազարյանը միակ արցախցին է, որ այս ընթացքում ոտք է դրել Շուշի-Քարինտակ ճանապարհին: Նա անհետացել էր հունվարի 1-ին ու միայն կիրակի էր վերադարձվել՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ: