Լրահոս
Արցախ
11:45
08.01.23
258

Ադրբեջանցի ուսանողներին տանում են Լաչին՝ քննությունները նշանակելու խոստումով

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Ադրբեջանցի ուսանողական իրավապաշտպան Ֆարիդ Իմանովը հայտնել է, որ Բաքվի պետական ​​համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է, որ նրանք «բացակա» չեն ստանա, եթե միանան Լաչինի ճանապարհին տեղի ունեցող ցույցերին։

Նրանց նաև խոստանում են քննություններին նշանակել 51 բալ, եթե նույնիսկ դրանք չհանձնեն: Ավելին, ավելի բարձր գնահատական ​​ցանկացողների համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն։

Հաղորդվում է, որ նման բուհերը հանրապետությունում շատ են, դրանց ցանկը հանրությանը կներկայացվի ավելի ուշ»։