Լրահոս
Արցախ
17:30
28.04.23
411

Ադրբեջանցի կեղծ բնապահպանները հայտարարել են Լաչինի միջանցքում իրենց ակցիան դադարեցնելու մասին

Img default alt hy

Ադրբեջանցի կեղծ բնապահպանները, որոնք դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը, ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց ակցիան, որը սկսել էին բնապահպանական կեղծ պատրվակներով՝ արգելափակելով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ադրբեջանական «Azertag» գործակալությունը:

Նշվում է, որ Շուշիում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Այդին Քերիմովը հանդիպել է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» 10 ներկայացուցիչների հետ, և նրանց ասվել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ նոր իրավիճակ է առաջացել:

Հետևաբար, նրանց առաջարկվել է դադարեցնել ակցիան:

Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող կեղծ բնապահպանները թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացնելուց հետո հայտարարել են, որ ապրիլի 28-ին՝ ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց այսպես կոչված բնապահպանական ակցիան։