Լրահոս
Քաղաքական
22:00
07.02.26
185

Ադրբեջանական հիստերիա՝ օլիմպիական խաղերում. Արցախը միշտ է հաջողություն բերել Հայաստանին

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մեկ միլիոն դոլար ու մրցանակ են ստանում խաղաղության հասնելու համար, Ադրբեջանում թշնամաբար են ընդունում անգամ «Արցախ» բառը՝ անգամ եթե այն օգտագործվել է իբրև երգի վերնագիր՝ վաղուց ամրագրված հեղինակային իրավունքով: Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ՝ պնդելով, թե այն «անջատողական է»։