Լրահոս
Սպորտ
23:35
02.10.24
679

Աբովյանում դարձյալ մութ է. Արարատ-Գանձասար խաղն ընդհատվել է

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումն ընդհատվել է, քանի որ Աբովյանի Քաղաքային մարզադաշտը դարձյալ հոսանքազրկվել է:

Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, 81-րդ րոպեի դրությամբ հաշիվը 1:1 էր:  Խաղի 36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է կապանյան թիմի խաղացող Աշոտ Քոչարյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: 81-րդ րոպեին Կասիմ Հաջին «Արարատի» կազմում հավասարեցրել է հաշիվը: