Լրահոս
Հասարակական
12:00
05.06.22
237

Աբովյան քաղաքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

Img default alt hy

Հունիսի 4-ին՝ ժամը 21։17-ին, Աբովյանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանած 3 ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ քամուց ծառը կոտրվել և ընկել է բակում կայանած «Mitsubishi Pajero iO» և «Toyota Prius» մակնիշների ավտոմեքենաների վրա:

Փրկարարները Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության բարեկարգման տեղամասի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառը։