Լրահոս
Քաղաքական
12:00
27.05.22
145

Աբաջյանի պապիկից մինչև արբանյակ․ Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԲԱՋՅԱՆԻ ՊԱՊԻԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԲԱՆՅԱԿ

Բռնապետիկն իր արբանյակների առաջ գլուխ է գովել, թե բացի իրենցից, ունենք նաև հայկական արբանյակ։

Ինքս, վաղուց բռնապետիկի որևէ խոսքի չեմ հավատում։ Սկսած Աբաջյանի կեղծ պապիկից և չվերջացրած Արցախով, բացի սուտ և կեղծիք տարածելուց, այդ երևույթն այլ բանի ի վիճակի չէ։

Այնպես որ, համոզված եմ, որ ի տարբերություն, բռնապետիկի շուրջ պտտվող, իրական արբանյակ-պատգամավորներ-նախարարներից, այդ արբանյակը կեղծ է, գոյություն չունի, խաբկանք է, հերթական սուտն ու կեղծիքը»։