Լրահոս
Իրավական
18:58
19.01.26
154

9 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով ՊԵԿ 2 օպերլիազոր է ձերբակալվել

Img default alt hy

ՊԵԿ օպերլիազորներ են ձերբակալվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխանլ հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։

Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։