Լրահոս
Քաղաքական
10:31
02.06.25
272

7 տարի նույն՝ 1-ին դասարանում մնացածները ո՞նց կարող են երկիր կառավարել. Ոսկան Սարգսյան

Img default alt hy

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որքա՜ն են ավելացել մանուկների մահացության, դժբախտ դեպքերը, ավտովթարները, սպանությունները ,ինքնասպանությունները։

Մոտ 5 տարի առաջ գրել եմ, որ Հայաստանը դժոխքի են վերածել ,ու կարծես սարսափ կինոյում լինենք, ինչքան առաջ ենք գնում, այնքան սարսափելի է դառնում։ «Արմավիր» բժշկական կենտրոնում 10 ամսական մանկիկ է մահացել, ծնողները մեղադրում են բժիշկներին։ Հայաստանում, բոլոր ոլորտներում կառավարվող քաոս է, տեր չկա, տիրական չկա։ ՔՊ-ական իշխանությունը պետբյուջեն մսխում է, արտերկրից նոր , մեծ վարկեր վերցնում, մսխում, սակայն պետական կառավարում չի իրականացնում։ Ուզենա էլ, չի կարող կառավարել, Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի նույն՝ 1-ին դասարանում մնացածները ո՞նց կարող են երկիր կառավարել։ Կարծիք կա, որ 1-ին դասարանն էլ չեն ավարտել, մինչև հունվար են գնացել, հազիվ տառերը սովորել»։