Լրահոս
Հասարակական
23:53
07.10.22
221

64-ամյա վարորդը ՎԱԶ 21213-ով «Սուրբ Հովհաննես» եկեղեցու ճանապարհին բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 64-ամյա Անդրանիկ Ս-ն իր վարած ՎԱԶ 21213 մակնիշի ավտոմեքենայով Մեծավան գյուղի «Սուրբ Հովհաննես» եկեղեցուն հարակից ճանապարհով ընթանալիս կորցրել է ավտոմեքենայի կաառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անդրանիկ Ս-ն մարմնական վնասվածնքերով տեղափոխվել է «Տաշիր» ԲԿ։