Լրահոս
Աշխարհ
12:15
08.01.23
206

50 Cent-ն ու Էմինեմը աշխատում են «8 մղոն» ֆիլմի մոտիվներով հեռուստասերիալի վրա

Img default alt hy

Ռեփերներ 50 Cent-ը և Էմինեմը սերիալ են մշակում «8 մղոն» ֆիլմի հիման վրա։ «Style.news.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին Big Boy TV-ին տված հարցազրույցում ասել է 50 Cent-ը։

«Ես պատրաստվում եմ «8 մղոն»-ը ցուցադրել հեռուստատեսությամբ», - ասել է 50 Cent-ը: -Հիանալի է լինելու։ Աշխատում եմ։ Ես հարյուր տոկոսով վստահ եմ։ Կարծում եմ, որ դա պետք է կապված լինի Էմինեմի ժառանգության հետ, քանի որ ինձ համար կարևոր է, որ երիտասարդները դա հասկանան»:

Նա բացատրել է, որ շոուն կլինի ֆիլմի ժամանակակից վերապատմումը և այն համեմատել է «Բել Էյրի հետ»՝ Peacock-ի «Արքայազնը Բեևռլի Հիլզից» ֆիլմի վերագործարկման հետ:

«8 մղոն» ֆիլմը նվիրված է սպիտակ տղայի (Էմինեմի) պատմությանը, ով նվաճում է Դեթրոյթի ռեփ-բաթլները։ 2003 թվականին Էմինեմը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ ֆիլմի լավագույն երգի համար։