Լրահոս
Հասարակական
13:07
04.06.22
215

48-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes Vito-ով մի քանի պտույտ քարերին բախվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սերգեյ Թ-ն իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սերգեյ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։