Լրահոս
Հասարակական
13:56
09.02.26
85

44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները ԱԺ-ում են՝ պատասխան պահանջելու քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ

Img default alt hy

44–օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն այս պահին Ազգային ժողովի ընդունարանի մոտ են:

Նրանք նշում են, որ 2025–ի դեկտեմբերին նամակ են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։

Անցել է 2 ամիս և դեռ որևէ պատասխան չեն ստացել ԱԺ նախագահից։