Լրահոս
Տարածաշրջան
23:12
10.02.23
312

4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի և Ղազախստանի սահմանին

Img default alt hy

Ղազախստանի սեյսմոլոգիական կայանների ցանցը Ռուսաստանի հետ  սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական գործակալությունը։

Երկրաշարժը գրանցվել է Աստանայի ժամանակով 18:35-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 928 կմ հյուսիս-արևելք՝ Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։