Լրահոս
Հասարակական
23:06
06.06.22
171

39-ամյա վարորդը 07-ով բախվել է քարերին, մոտ 7 մետր բարձրությունից ընկել ցած. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների  1-ին հասցեի դիմաց նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռաֆայել Ա.-ն իր վարած  ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշջրված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռաֆայել Ա.-ն և ուղևոր, Մարալիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Ն.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մոտ 7 մ գլորված ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: